35297 դիտում
15:57 19-10-2020
Մի խումբ երիտասարդներ շարունակում են «Ամուր պահենք թիկունքը» նախաձեռնությունը՝ ասելով. «Մենք բոլորս զինվոր ենք ու արցախցի. պետք լինի, կգնանք առաջնագիծ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, լուրը կայծակնային արագությամբ տարածվեց նաև Հայաստանում, և նույն օրը Երևանում մի քանի երիտասարդ տղաներ որոշեցին կազմակերպել հումանիտար օգնության հավաքագրում։
Երիտասարդ տղաներն իրենց ընկերներով սոցիալական կայքերի միջոցով տարածեցին իրենց մտահղացման մասին, և ժամերի ընթացքում Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող այգում ստեղծեցին փոքրիկ կենտրոն, որտեղ սկսեցին հավաքել օգնության համար առաջին անհրաժեշտության պարագաներ, չոր և չփչացող սնունդ, դեղորայք, հագուստ, և այդ ամենը ուղարկվում է առաջնագիծ՝ այնտեղ թուրք-ադրբեջանական, այնուհետև նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պայքարող զինվորին, սպային, հիմա արդեն՝ կամավորականին ու աշխարհազորայինին։
Ժամերի ընթացքում երիտասարդ տղաների շարժումը մեծ թափ հավաքեց։ Մեր ու մանուկ, ահել-ջահել, ով ինչով կարող էր, մոտենում էին այգում գործող այդ փոքրիկ կենտրոնին և լուռ տոպրակները հանձնում էին երիտասարդներին։
Կարճ ժամանակում մեծ թվով կամավոր երիտասարդներ հավաքվեցին, ովքեր ուս-ուսի տված՝ 24 ժամ աշխատանքներ էին կատարում. արկղերում դասավորում էին սնունդն ու հագուստը՝ առանձին-առանձին, իսկ շատ վարորդներ էլ սեփական նախաձեռնությամբ իրենց անձնական ավտոմեքենաներով երիտասարդների արդեն պատրաստած արկղերը տեղափոխում էին պաշտպանության նախարարության համապատասխան պահեստային մաս, որտեղից էլ այն ուղարկվում է Արցախ։
Ակցիայի շրջանակներում երիտասարդների կողմից սկսվեց օգնություն տրամադրվել նաև Արցախից ժամանակավորապես Երևան տեղափոխված մեծ թվով արցախցիների։ Նրանց էին փոխանցվում սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության համար նախատեսված հիգիենայի պարագաներ։ Այդ ամենը տրամադրվել է մոտ 80 ընտանիքների։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թցղթակցի հետ զրույցում երիտասադները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Սեպտեմբերի 27-ից տեսնում ենք, թե Արցախի պաշտպանության բանակը՝ հայ զինվորը, սպայական կազմն ու հրամանատարական կազմը ինչպես է կենաց-մահու պայքար տանում թուրք-ադրբեջանական ու միջազգային մի քանի ահաբեկչական կազմակերպություններում ներգրավված ու Ադրբեջան ժամանած տականքի դեմ, ու մենք էլ մեր պարտքն ենք համարել այս ձևով օգտակար լինել նրանց։ Եթե պետք լինի, այստեղից ուղիղ պատրաստ ենք գնալ առաջնագիծ, բայց մինչև այդ, մեր հերոս զինվոր արծիվ ու առյուծ տղերքը պետք է զգան, որ մենք թիկունքն ամուր ենք պահում ու դրա գրավականն է, որ վստահ ենք՝ հաղթելու ենք, ոովհետև մեր պայքարը հայրենիքի սահմաններն անառիկ պահելուն է ուղղված։ Մեր պայքարը մեր մայրերի, քույրերի, ընտանիքների համար է։ Ի վերջո, մեր պայքարը ուղղված է ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ քաղաքակիրթ աշխարհն ավելի անվտանգ դարձնելուն։
Թող Աստված ուժ ու կորով տա հայ զինվորին, սպային, կամավորականին, բժշկին, աշխարհազորայինին, մեր առյուծածին կանանց ու աղջիկներին, ովքեր նույնպես առաջնագծում են»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/18/1168008/]հայտնել [/url]էինք, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս ամուր ենք պահում թիկունքը, որ ոչ մի բանի կարիք չունենան մեր զինվորները, ինչպես նաև Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ընտանիքները: Մինչև այսօր հասցրել ենք օգնություն տրամադրել 550-ից ավել ընտանիքների և դեռ շարունակում ենք: Մեր տեղն անփոփոխ է` Հանրապետության Հրապարակ, Մետրոյի կողքի այգի (Ռոստելեկոմի նշանի դիմացը) և այս ամենը հզոր թիմի շնորհիվ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 331+
331+
Նմանատիպ նյութեր
3318 դիտում
16:00 27-09-2020
«Բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու». Արթուր Ալեքսանյան
4601 դիտում
14:08 18-08-2015
Մենք բոլորս միասին պետք է մաքուր պահենք մեր քաղաքը. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)