2838 դիտում
11:24 20-10-2020
«Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել. պետք է հաղթենք». Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը: Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ տարբերակ: Դաշնակցության համար անընդունելի է, ինչպես նախկինում ևս անընդունելի է եղել, հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ»,-իր ուղերձում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը:
«Մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք: Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ: Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել: Մենք պետք է հաղթենք. սա մեր պետության գոյության հարցն է: Մենք այս ժամանակահատվածում, այս օրերին ծանր կացության մեջ ենք, բայց սա պետք է հաղթահարենք: Մենք մեր պատմության ընթացքում, հենց նաև արցախյան ազատամարտում շատ ավելի ծանր օրեր ենք ունեցել, և միասնաբար, թև-թիկունք տված հաղթահարել ենք, որովհետև սա է ճանապարհը: Մենք պետք է վերակազմակերպվենք, բեկում մտցնենք ռազմաճակատում և գնանք դեպի հաղթանակի: Այլ տարբերակ պարզապես չկա»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
940 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1099 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
664 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան