5716 դիտում
16:41 20-10-2020
Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ միջազգայնորեն արգելված զենք է կիրառում. Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.
«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա
Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում:
Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:
Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
626 դիտում
11:52 16-10-2020
Արցախի ԱԻՊԾ-ն հորդորում է՝ պայթած կամ չպայթած ռումբեր, այլ զենք ու զինամթերք տեսնելու դեպքում դրանց ձեռք չտալ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան