211652_close_icon
views-count5669 դիտում article-date 15:50 24-10-2020

Այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի․ Արսեն Թորոսյանը կոչ է անում ամուր պահել թիկունքը

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է նախարար Արսեն Թորոսյանի կոչը. «Հարգելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին: Սիրելի՛ ժողովուրդ, Խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Թույլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ: Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ. ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՆ ՊԵՏՔ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր