830 դիտում
20:22 25-10-2020
Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ քննարկել է ԼՂ համակարտության գոտում ստեղծված իրավիճակը
Հոկտեմբերի 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը առցանց հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փելոունի, Ջեքի Սփիրի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Զոհրաբ Մնացականյանը կոնգրեսականների ուշադրությունը հրավիրեց ռազմական գործողություների ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման, միջազգային հումանիտար իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին:
ՀՀ ԱԳ նախարարը նաև մտահոգություն հայտնեց ադրբեջանական կողմի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության առնչությամբ, ինչը դրսևորվում է ինչպես վերջինիս ուղիղ ռազմական մասնակցությամբ, այնպես էլ Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ: Նախարարի խոսքով՝ երկիրը միջազգային ահաբեկչության կենտրոնի վերածելու Ադրբեջանի ղեկավարության որոշումը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար:
Նախարարն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիք է, ինչը հրամայական է դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության հստակ և անհետաձգելի քայլերի ձեռնարկումը:
Զրուցակիցներն համակարծիք էին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի հաստատման և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման քայլերի հասցեագրման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են