610 դիտում
23:18 25-10-2020
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է կապի մեջ մնալ առաջնագծի հետ և հնարավոր ամեն ինչ անել Արցախում կռվող մեր մարտիկների համար
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է կապի մեջ մնալ առաջնագծի հետ և հնարավոր ամեն ինչ անել Արցախում կռվող մեր մարտիկների համար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նպատակային անհարժեշտ օգնության արդեն երրորդ խմբաքանակն է «Արարատի» կողմից ուղարկվում առաջնագիծ:
«Արարատ-2»-ի ֆուտբոլիստներն ու մարզիչները արյուն են հանձնել՝ օգնելով համալրել Արցախի համար նախատեսված արյան պաշարները:
Արցախցի երեխաները հնարավորություն են ստացել մարզվելու «Արարատի» մանկապատանեկան թիմերում:
«Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմը գումար են հանգանակել Արցախի համար:
Եվ ամենակարևորը.
Ռազմական գործողությունների առաջին օրվանից Արցախի հիվանդանոցներից մեկում մեր հայրենակիցներին է օգնում «Արարատի» բժշկական ծառայության ներկայացուցիչ Հրանտ Աշճյանը: Արցախ է մեկնում նաև մեր բժշկական ծառայության մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Մկրտչյանը։
Արդեն մի քանի օր է առաջնագծում է «Արարատի» մամուլի քարտուղար Գրիգոր Գրիգորյանը:
Խոնարհվում ենք Արցախում կռվող մեր բոլոր հայրենակիցների առջև և սպասում ենք նրանց հաղթական վերադարձին:
Նմանատիպ նյութեր
2697 դիտում
09:20 14-05-2014
«Արարատ» ֆուտբոլային ակումբը պետք է ինչ-որ ձևով վերցնել շվեյցարացի հովանավորներից. Ժողովուրդ
Այս բաժնից
1360 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1138 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1735 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում