4346 դիտում
00:02 27-10-2020
Ուզում եմ կոչ անել Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հավատալ և վստահել պետական մարմիններին. Արմեն Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/10/26/pambukhchyan/3428068?fbclid=IwAR1_QlWRy14Kqr0sx2l3IS1HhNktfzqQ2xVaH42FITlcOHKaVcXs_W0AUB0]Tert.am[/url]-ը գրում է. Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանի այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց, թե ինչպես է իրականացվում Սփյուռքից ուղարկված բեռների ընդունումը և բացթողումը:
«Ցանկացած բեռ, որը մտնում է Հայաստան, հանձնվում է հօգուտ պետության, ԱԻՆ-ի անունով ստացված բեռները տարվում են պահեստ և տեսակավորում են:
Երբեմն լինում են բեռներ, երբ մեր հայրենակիցը ուղարկում է որոշակի հասցեատիրոջ, սակայն մենք այդ բեռը ստանալուն պես չենք կարող փոխանցել ֆիզիկական անձանց, դա պետք է համայնքների միջոցով կազմակերպվի»,- ասաց նա և նշեց, որ բեռների ընդունումը և հանձնումը փաստաթղթավորված է, կան բոլոր հաշվետվությունները:
«Ես ուզում եմ կոչ անել մասնավորապես Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հավատալ և վստահել պետական մարմիններին, որոնք ուղղորդում են բեռները՝ ըստ հասցեների և նշանակության»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»