211652_close_icon
views-count43023 դիտում article-date 22:24 28-10-2020

«Հայէկոնոմբանկ»-ի հաճախորդների վճարային քարտերի օգտագործմամբ հափշտակել են մոտ 68 մլն դրամ. այդ մասին իրավապահներին է հայտնել բանկի պլաստիկ քարտերի վարչության պետը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ Արշակ Վարժապետյանը և հայտնել, որ այս տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում անհայտ անձը «Հայէկոնոմբանկ»-ի հաճախորդների վճարային քարտերի օգտագործմամբ իրենց ընկերության կողմից սպասարկվող ինտերնետային կայքի կիրառմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարի չափը կազմում է մոտ 68 մլն դրամ, իսկ Ա. Վարժապետյանը աշխատում է նշված բանկում՝ պլաստիկ քարտերի վարչության պետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր