211652_close_icon
views-count5741 դիտում article-date 13:29 29-10-2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է. խստորեն դատապարտում ենք բռնությունների վերջին ալիքը. Կարմիր խաչ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Այդ մասին են ազդարարում վերջին իրադարձությունները։ Տուժում է ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը: Քաղաքացիական անձինք մահանում են տագնապալի ցուցանիշներով: Մարդիկ կյանքի ուղին փոխող վնասվածքներ են ստանում։ Մենք կողմերի հետ կապի մեջ ենք՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների մասին: Սարսափելի տեսարանները, որ տեսնում ենք, չեն կարող շարունակվել: Խստորեն դատապարտում ենք բռնությունների վերջին ալիքը»:

Նմանատիպ նյութեր