2717 դիտում
18:57 29-10-2020
Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ ԼՂ հակամարտության համատեքստում. Զոհրաբ Մնացականյան
Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1033201.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կհամաձայնի արդյոք Հայաստանը Թուրքիայի մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին:
«Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարեւան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունը նախագծելու հնարավորություն: Հակամարտությունը օգտագործելու և իր իշխանությունը նախագծելու համար տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային մեծ տառապանքներ պատճառելու այդպիսի քաղաքականությանը պետք է դիմադրել, այլ ոչ թե խրախուսել»,- ասել է Մնացականյանը:
Նախարարի խոսքով` որևէ մեկը, ներառյալ Թուրքիան, չի կարող ասել, որ այդ երկիրը գործել է որպես անկողմնակալ կամ չեզոք դերակատար Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:
«Հենց Թուրքիան մերժեց հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից հայտարարված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչը, մինչև Ադրբեջանն այդ կապակցությամբ կարծիք կարտահայտեր»,-ընդգծել է Մնացականյանը:
Նմանատիպ նյութեր
2431 դիտում
18:37 16-03-2019
Զոհրաբ Մնացականյան. ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն և նման 150.000 կոնկրետ մարդկանց
1999 դիտում
09:49 11-10-2019
Սիրիայում իրավիճակը աչալրջություն է պահանջում նաև Արցախյան հակամարտության համատեքստում․ «Փաստ»
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
685 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են