9607 դիտում
18:50 30-10-2020
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» նախաձեռնության ցուցանիշները շարունակական աճ են գրանցել
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, օրերս ներկայացրել էր «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդի առաջին ցուցանիշները, որոնք խոսում են Հայրենիքին աջակցելու և Բանկի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին:
Հիշեցնենք, որ բոլորիս առաջնային խնդիրը համարելով առավել ուժեղ, պաշտպանված Հայաստան ու Արցախ ունենալը, Բանկն այս նպատակին ուղղված քաղաքականությունն արտահայտել էր նաև նոր պրոդուկտներ մշակելիս:
Ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդ՝ հաճախորդներն աջակցում են նաև մեր Հայրենիքին, քանի որ ներդրված ավանդի գումարի 1%-ի չափով, Բանկն, իր սեփական միջոցների հաշվին, գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին:
Առաջին արդյունքներն ամփոփելուն հաջորդել է #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության ցուցանիշների շարունակական աճը: Ինչպես և խոստացել էինք, հաճախորդների նկատմամբ թափանցիկ քաղաքականության շրջանակներում, ներկայացնում ենք #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդի ներդրումների արդյունքում սահմանին կանգնած զինվորին աջակցող հիմնադրամներին փոխանցված նոր արդյունքները:
Սույն թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ, «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից փոխանցվել է 2.863.770 ՀՀ դրամ, յուրաքանչյուր հիմնադրամին ՝ 1.431.885 ՀՀ դրամ:
Ի դեպ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, շարունակելով աջակցություն ցուցաբերել Հայոց բանակին, միացել է «1-ը 2 դարձնենք» նախաձեռնությանը: Աշխատակիցների կամքով, Բանկը հոկտեմբերին կրկնապատկել է նրանց կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000-ական դրամները՝ նվիրաբերելով ևս 1.150.000 ՀՀ դրամ:
Վստահ ենք, որ շարունակվելու են ինչպես Հայրենիքին ու Հայոց բանակին աջակցող միջոցառումները, այնպես էլ Բանկի #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության արդյունքների առաջընթացը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ավանդատուներին մեր Պետությանն ու հայրենակիցներին մշտապես աջակցելու և մեզ վստահելու համար:
Նախաձեռնությունը շարունակվում է և յուրաքանչյուր անձ կարող է աջակցել մեր հայրենիքին՝ ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակը:
#Հաղթելուենք
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Նմանատիպ նյութեր
1265 դիտում
12:51 02-11-2020
Հայբիզնեսբանկի #հաղթելու_ենք նախաձեռնության ցուցանիշները շարունակական աճ են գրանցել
9273 դիտում
17:22 27-10-2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության և բարձր վստահության մասին
1942 դիտում
09:43 20-01-2021
Հայաստանը գրանցել է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ամենամեծ ցուցանիշները ԵԱՏՄ-ում
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»