211652_close_icon
views-count524 դիտում article-date 09:59 31-10-2020

Թրամփի և Բայդենի արտաքին քաղաքականության ծրագրային տարբերությունները․ «Ամերիկայի ձայն»

Որպես մրցակցող քաղաքական կուսակցությունների թեկնածուներ, Նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը տարբեր տեսակետներ ունեն այն մասին, թե ինչպես պետք է ԱՄՆ-ը վերաբերվի աշխարհին: Հիմնականում այդ տարբերություն կարելի է տեսնել Թրամփի «առաջին հերթին Ամերիկան» և Բայդենի «ավելի շատ միջազգային համագործակցություն» թեզերի միջև: [url=https://www.amerikayidzayn.com/a/5642470.html]«Ամերիկայի ձայնը»[/url] առանձնացրել է մի քանի հիմնական ուղղություններ, որոնք ներկայացնում են թեկնածուների տարբեր մոտեցումները ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ: [b]ՆԱՏՕ[/b] Թրամփն արագորեն թիրախավորեց այդ դաշինքը իր 2016 թվականի քարոզարշավից սկսած՝ պահանջելով, որ մյուս անդամները խթանեն իրենց պաշտպանական ծախսերը: Որոշ երկրներ հասել էին ՆԱՏՕ-ի 2014 թ.-ին սահմանած հատկացումների շեմին, բայց շատերը՝ ոչ: Այս տարվա սկզբին Թրամփը Գերմանիայից հետ է կանչել 12 հազարանոց զորք՝ մեղադրելով Գերմանիային ԱՄՆ-ից օգտվելու մեջ: Բայդենը ՆԱՏՕ-ն անվանեց «Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաարդյունավետ դաշինքը» 2019-ի հունիսին կայացած բանավեճի ժամանակ և զգուշացրեց, որ «կփլուզվի», եթե Թրամփը վերընտրվի: Նախկին փոխնախագահը ցանկանում է առաջնահերթություն տալ այդպիսի միջազգային գործընկերային հարաբերությունների վերականգնմանը: [b]Ռուսաստան[/b] Բայդենը պարտավորվել է առերեսվել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության և այլ գործողությունների վերաբերյալ: «Ես չեմ հասկանում, թե ինչու այս նախագահը չի ցանկանում սանձել Պուտինին, երբ նա իրականում է վճարում Աֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար, երբ նա զբաղվում է այնպիսի գործողություններով, որոնք փորձում են ապակայունացնել ՆԱՏՕ-ի ողջ տարածքը»,- ասել է Բայդենը: Թրամփը մերժել է ԱՄՆ հետախուզական գործակալությունների գնահատականն այն մասին, որ Ռուսաստանը խառնվել է2016-ի ընտրություններին՝ նախընտրելով իր հաղթանակը, և իր իմպիչմենթի պատճառ դարձած հարցը որակել է «կեղծիք» և «վհուկների որս»: Նա նշել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները, որպես իր վարչակազմի հզորության ապացույց: [b]Չինաստան[/b] Չինաստանի մասով Թրամփի քաղաքականությունը զարգացել է նրա նախագահության ողջ ընթացքում: Վարչակազմի առաջին ամիսներին Չինաստանի նախագահին գագաթնաժողովին հյուրընկալելուց հետո հարաբերությունները հետագայում վերածվեցին առևտրային պատերազմի՝ սակագների աճ արձանագրելով: 2020-ին համաճարակի աճին զուգահեռ Թրամփը Չինաստանին մեղադրեց կորոնավիրուսի տարածման մեջ՝ միաժամանակ պնդելով արգելել TikTok և WeChat հայտնի չինական ծրագրերը: Բայդենը հակված է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ևՀոնկոնգում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ միաժամանակ ճնշում գործադրելով Չինաստանի վրա իր առևտրային պրակտիկայի համար: Բայդենի փոխնախագահի թեկնածուն՝ սենատոր Քամալա Հարիսը, Թրամփի փոխնախագահ Մայք Փենսի հետ բանավեճի ժամանակ ասաց, որ Թրամփի վարչակազմը «պարտվեց առևտրային պատերազմում»: «Դրա պատճառով ֆերմերները սնանկության են հասել: Դրա պատճառով մենք գտնվում ենք արտադրական անկման մեջ »,-ասել է Հարիսը: [b]Իրան[/b] Բայդենը փոխնախագահ էր, երբ Միացյալ Նահանգները միացավ աշխարհի հինգ այլ տերություններին` ստորագրելու 2015 թ. Համաձայնագիրը, որը սահմանափակում է Իրանի միջուկային ծրագիրը` պատժամիջոցների մեղմացման դիմաց: Թրամփը դուրս եկավ համաձայնագրից՝ այն անվանելով «երբևէ բանակցված ամենավատ գործարքը» և կիրառեց նոր պատժամիջոցներ, որոնք վնաս հասցրին Իրանի տնտեսությանը և մղեցին նրան ընդլայնելու միջուկային գործունեությունը: Բայդենն ասում է, որ ինքը ձգտում է կրկին միանալ գործարքին: [b]Իսրայել[/b] Երկու թեկնածուներն էլ պաշտպանում են Իսրայելի և պաղեստինցիների երկարատև խաղաղության ջանքերի մասով երկու պետությունների լուծումները: Թրամփն աջակցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Բայդենը քննադատել է այդ քայլը, բայց չի նախատեսում այն հետ շրջել: Նա առաջարկում է պաղեստինցիների հետ համագործակցելու համար Արևելյան Երուսաղեմում բացել ԱՄՆ հյուպատոսություն: Դեմոկրատական թեկնածուն ողջունել է Թրամփի վարչակազմի միջնորդությունը վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի համար Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագիրը: Բայց Բայդենը ասաց, որ Թրամփը դեռ «արտաքին քաղաքականության համար չունի որևէ համահունչ ծրագիր»` ԱՄՆ շահերի գերակայությունից վեր: [b]Աֆղանստան[/b] Թրամփի վարչակազմը համաձայնության է եկել «Թալիբան» շարժման հետ, որը կոչ է անում ԱՄՆ զորքերը հեռացնել մինչև 2021-ի կեսերը, իսկ հոկտեմբերին նա թվիթերում հայտարարեց, որ ցանկանում է դուրսբերումն ավարտվի մինչև 2020 թվականի վերջ: Բայդենը ավելի զգուշավոր մոտեցում է հայտնել, որը հիմնված է տեղում առկա պայմանների վրա: [b]Բազմակողմանի ջանքեր[/b] Թրամփի կողմից ԱՄՆ շահերի գերակայությունը հանգեցրել է մի շարք միջազգային ծրագրեից դուրս մնալուն` ներառյալ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի վարման համար ֆինանսավորումը կրճատելու և տրանս-խաղաղօվկիանոսյան երկրներից դուրս գալու որոշումները: Բայդենը իր փոխնախագահության օրոք սատարում էր ինչպես Փարիզի համաձայնությանը, այնպես էլ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությանը և ձգտում էր միանալ նրանց` միաժամանակ վերականգնելով ԱՀԿ ֆինանսավորումը:

Նմանատիպ նյութեր