Ադրբեջանում մահացած Միշա Մելքումյանի դին փոխանցվել է հայկական կողմին. Արմենպրես
Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ փոխանցվել է հայկական կողմին, [url=https://armenpress.am/arm/]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Կարմիր խաչի աջակցությամբ ադրբեջանական կողմից Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել տարեց տղամարդու դին»,- ասել է Ամատունին: