211652_close_icon
views-count1242 դիտում article-date 18:58 02-11-2020

Հոլանդացի քաղաքական գործիչը Հայաստանում է. Հարրի վան Բոմմելը կոչ է անում Եվրոպային՝ բարձրաձայնել հայերի նկատմամբ կատարվող վայրագությունների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս օրերին Նիդերլանդների Խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմմելը գտնվում է Հայաստանում։ Նա մասնակցում է ՀԲԸՄ-ի (AGBU) կողմից կազմակերպված Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների մեծ միջազգային կոնֆերանսին։ Կոնֆերանսի շրջանակներում հրավիրվածները խորապես ուսումնասիրում են Արցախյան խնդիրը և փնտրում ուղիներ՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, նրանց մասնակցությունն այս հարցի լուծմանը ակտիվորեն խրախուսելու և մարդասիրական նպատակով պատերազմը կանգնեցնելու համար։ Հարրի վան Բոմմելն այսօր այցելել է Հադրութից ժամանակավոր տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել է նաև Գորիսի Ֆրանս-Հայկական Սրտանոթային Կենտրոն ։ Բոմմելը կոչ է արել Եվրոպային բարձրաձայնել հայերին ընդդեմ կատարվող վայրագությունների փաստը։ Շնորհակալ ենք Հարրի վան Բոմմելին' մարդասիրական առաքելությունն իր ուսերին վերցնելու, ՀԲԸՄ-ի հետ համատեղ Եվրոպային մեր խնդրի մասին իրազեկելու տարատեսակ ուղիներ փնտրելու համար։ [url=https://www.brightfuturenl.com/]Bright Future[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր