Երևանում տեղի կունենա բացօթյա բարեգործական համերգ. հավաքված ողջ գումարը կուղղվի ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ››-ին
Նոյեմբերի 8-ին Երևանում՝ Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում, ժամը 12:00-ին (կիրակնօրյա Ս. Պատարագից հետո) տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ››-ին:
Համերգին մասնակցում են՝
«Կոմիտաս» ազգային քառյակ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան
«Հովեր» պետական կամերային երգչախումբ, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան
Վահան Արծրունի -երգիչ, երգահան
Նորայր Քարտաշյան -դուդուկահար
Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան - ակուստիկ դուետ
Արթուր Կարապետյան – դերասան