106519 դիտում
17:24 05-11-2020
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Սիսիանի հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Opel Vectra և Գորիսի բնակիչ, 38-ամյա Հարություն Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդներից Հ. Հարությունյանն ու Ford-ի ուղևոր, Գորիսի բնակիչ, 38-ամյա Վահրամ Դոլունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիապակաց երթևեկելի գոտի և բախվել Ford Transit-ին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+