211652_close_icon
views-count3804 դիտում article-date 19:38 06-11-2020

Մենամարտիկ Գեորգի Կարախանյանը հաղթանակը նվիրել է Արցախին. Sport.News.am

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող Գեորգի Կարախանյանը Bellator 251 մրցաշարում միավորներով հաղթել է ամերիկացի Բրյուս Լոգանին, հայտնում է Sport.News.am-ը: Հայ մարտիկը հաղթանակը նվիրել է Արցախին: «Արցախը մերն է: Բոլոր հայերի համար»,- հաղթանակից հետո ասել է Գեորգի Կարախանյանը, որը մենամարտից հետո ութանկյուն է դուրս եկել Հայաստանի դրոշով: Գեորգի Կարախանյանը խառը մենամարտերում անցկացրել է 42 մենամարտ, որոնից 30-ում հաղթել է:

Նմանատիպ նյութեր