211652_close_icon
views-count2302 դիտում article-date 20:16 06-11-2020

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրել սեպտեմբերի 27-ից հետո զոհված 10 զինծառայողների ընտանիքների

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի նոյեմբերի 6-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած 10 դեպքերի մասով: Զինծառայողների անվանացանկը և հատուցումների չափերը ստորև՝ [b]Էդուարդ Հովհաննիսյան Գրիշայի Նարեկ Լոռեցյան Արտակի Նարեկ Արմենի Մեսրոպյան Արման Թովմասյան Սամվելի Էդգար Զաքարյան Սևակի Լիպարիտ Դաշտոյան Աշոտի Գևորգ Հարությունյան Արմանի Հայկ Արթուրի Չիթչյան Մյասնիկ Մյասնիկյան Պարգևի Դավիթ Հարությունյան Սամվելի[/b] Հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի կողմից կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ․ • սպայական կազմի զինծառայող՝ 82 մլն ՀՀ դրամ • պայմանագրային/կամավորագրված անձ՝ 70 մլն ՀՀ դրամ • պարտադիր զինվորական ծառայության զինծառայող՝ 58 մլն ՀՀ դրամ Նշված գումարից 10 մլն ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։ Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Նմանատիպ նյութեր