211652_close_icon
views-count2251 դիտում article-date 17:30 07-11-2020

Արծրուն Հովհաննիսյան. Ապատեղեկատվություն է, որ իբր ես գնալու եմ ԱՄՆ՝ մասնակցելու Համահայկական hիմնադրամի հեռուստամարաթոնին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապատեղեկատվություն ու սուտ է այն լուրը, որ իբր ես գնալու եմ ԱՄՆ մասնակցելու Համահայկական Հիմնադրամի հեռուստամարաթոնին»: Նշենք, որ hraparak.am կայքը հոդված էր հրապարակել այս մասին, որում նշված էր. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին․ հոկտեմբերի վերջին այս մասին հաղորդեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Նորությունն այն է, որ հիմնադրամի ամենամյա թելեթոնը՝ ի նպաստ Արցախի, վարելու է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր