6936 դիտում
19:21 07-11-2020
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Շուշիում ամեն բան վերահսկողության տակ է
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատերազմը միայն ավտոմատ ու հրետանի չէ։ Պատերազմը նախ և առաջ ճիշտ կառավարում է։ Նաև տեղեկատվական հոսքերի ճիշտ կառավարում։ Սա պարզ իրողություն է, որը չի կարելի հաշվի չառնել։
Հիմա ինձ տասնյակ մարդիկ են զանգում ու ամենաանհավանական հարցերը տալիս։ Շատերը կարծում են, թե Շուշին ընկել է։ Շատերը չեն հասկանում, թե այդ ինչ խուճապ է տարածվել Ստեփանակերտում։ Ու այդ ամենի պատճառը՝ չճշտված լուրերի տարածումն ու կառավարման համակարգի խնդիրներն են
Սիրելի ընկերներ, ուրեմն ասեմ, իմացեք՝ Շուշիում ամեն բան վերահսկողության տակ է։ Բանակը գործում է ու շատ վստահ է գործում։ Այո, դժվար է։ Այո, թուրքը քաղաքի մոտակայքում է։ Բայց ո՞վ է ասել, որ հեշտ պետք է լինի։ Կարևորը խնդիրը լուծվում է։ Խնդրում եմ փչացած հեռախոս մի աշխատեք ու վստահեք մեր պետականության ամենակայացած ինստիտուտին ու մեր ժողովրդի ամենասիրելի զավակին՝ Հայոց Բանակին։»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2344 դիտում
21:19 09-05-2021
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պարզվեց, որ միայն պետությունը չէ կազմաքանդված, ամեն ինչն է վերացել
Այս բաժնից
592 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
523 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
946 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը