40879 դիտում
15:49 09-11-2020
Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներից հերթական օգնությունը նվիրաբերվեց Արցախին՝ 6 շտապօգնության մեքենա, 4 տրակտոր, գիշերային տեսանելիության սարքեր, ջերմային պատկերապատիչներ, ռադիոկապի միջոցներ, օպտիկական հեռադիտակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Կամք» ազգային արժեքների նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, ով սեպտեմբերի 28-ից գտնվում է ռազմաճակատում իր հերոս ընկերների հետ միասին, շարունակում է ամուր պահել Արցախի սուրբ հողի այն հատվածը, որտեղ կամավորական սկզբունքով իրենց ծառայությունն են անցկացնում նրանք։ Նրանց կողքին են նաև ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, առաջին և երկրորդ դասակների հրամանատարներ Ռազմիկ Ավագյանն ու Հմայակ Մկրտչյանը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Վ. Չախալյանն ասում էր. «Թող ոչ մի վայրկյան հայ ազգը չմտածի. մենք ամուր ենք կանգնած արցախյան հողի վրա ու հաղթելու ենք։ Ժայռից էլ ամուր կամք ունեցող մեր հերոս զինվորները, ովքեր այս օրերին ապացուցեցին, որ ունենն ամենաբարձր պատրաստակամությունն ու պատրաստվածությունը, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի զինվորներն են ու այս պայքարում գնալու են մինչ հաղթանակ, և մենք էլ նրանց հետ։
Քիչ չեն նաև Գերմանիայից Արցախ ժամանած այն հայ քաջորդիները, ովքեր ոչ միայն ֆինանսական օգնություն են ցուցաբերում, այլ նաև զենքը ձեռքն կանգնել են զինվորի կողքին՝ հենց առաջնագծում՝ անառիկ պահելով պոստերը»։
Մինչ այս բազմաթիվ անգամներ իրենց հայրենասիրությունն ու նվիրվածությունն ապացուցած և բանակի համար մեծ ներդրոմներ կատարած Գերմանիայում բնակվող Գրիգորի Ավագյանը, Կարեն Մկրտչյանը, Կարո Սիմոնյանը, Արմեն Թադևոսյանը, Վազգեն Թադևոսյանը, Սերգեյ Բարսեղյանը, Արթուր Հովակիմյանը, Հենրի Հովակիմյանը, Դավիթ Մարտիրոսյանը Գերմանիայի Լայպցիգ, Ֆրանկֆուրտ, Վիսմար, Համբուրգ, Հալլե քաղաքներում բնակվող մեր հայրենակիցների հետ այս անգամ բանակին նվիրաբերել են 4 միավոր տրակտոր, 6 միավոր շտապօգնության ավտոմեքենա, մեծ քանակի գիշերային հեռադիտակներ, ջերմային պատկերապատիչներ, ռադիոկապի միջոցներ, օպտիկական հեռադիտակներ։
[b][i]#Հաղթելուենք
[/i][/b]
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
Նմանատիպ նյութեր
2464 դիտում
16:40 18-03-2021
ՀՀ կառավարությունն Արցախին կնվիրաբերի ռադիոկապի միջոցներ