592 դիտում
10:10 10-11-2020
Որ դատավորները կկարողանան քննել ապօրինի գույքի բռնագանձման մասին գործերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 6-ին կառավարության կողմից խորհրդարան է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականին ընդունված սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով կսահմանվի, թե որ դատավորները կարող են առանձին տեսակի գործեր քննել: Խոսքը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձում ենթադրող կամ պարտապանի սնանկ ճանաչվելու մասին գործերին:
Փոփոխված օրենքում ասվում է. «Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված առանձին տեսակի գործերի ցանկ սահմանելու դեպքում կարող է Վերաքննիչ դատարանի դատավորներից ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն այլ գործերի, քննում են նշված ցանկում ներառված առանձին տեսակի գործեր: Նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը»:
Իսկ մեկ այլ փոփոխությամբ՝ պարտապանի այն գույքի վրա, որի առնչությամբ պարտապանին սնանկ ճանաչելու պահին առկա է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոց, մորատորիումի (վճարումների հետաձգման) գործողությունը տարածվում է այդպիսի ապահովման միջոցների վերանալու պահից: Եվ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոցները տարածվում են պարտապանի գույքի վրա մորատորիումի գործողության ավարտի պահից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
09:01 31-05-2022
Դատավորները չեն հասցնում քննել գործերը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը