211652_close_icon
views-count3870 դիտում article-date 14:27 10-11-2020

Հրապարակված հայտարարության տեքստում թուրք խաղաղապահների տեղակայման մասին ոչ մի բառ չկա. Պեսկով

Հրապարակված հայտարարության տեքստում թուրք խաղաղապահների տեղակայման մասին ոչ մի բառ չկա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարց ոչ մեկի հետ չի համաձայնեցվել։ Ես կարող եմ դա մեկնաբանել հետևյալ կերպ՝ հրապարակված հայտարարության տեքստում այդ մասին ոչ մի բառ չկա։ Այդ մասին երեք կողմերը չեն պայմանավորվել, և թուրք զինվորների ներկայությունը Ղարաբաղում համաձայնեցված չի եղել», - ասել Է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր