3530 դիտում
09:47 12-11-2020
70 մլն դրամ՝ «Մարտիկ» հիմնադրամի կողմից. ինչի վրա են ծախսվել նվիրատվությունները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հիմնադրամից 20 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, 10 մլն դրամ՝ 1000 դրամների հիմնադրամին, և 40 մլն դրամ էլ տրամադրել է Արցախի կառավարությանը:
Հիշեցնենք, որ Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին հայտարարություններ եղան, որ նրանք, ովքեր ուզում են այս կամ այն կերպ աջակցել բանակին, կարող են նվիրատվություններ կատարել այդ հիմնադրամներին, և, ահա, առաջին արձագանքողներից մեկն էլ եղել է արցախցի Արթուր Աղաբեկյանը, որի ծննդավայր Հադրութը այս պահին թշնամու ձեռքում է։
Հավելենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:
Հիշեցնենք, որ, պաշտոնական տվյալներով, հիմնադրամն իր գործունեության ընթացքում ավելի քան 18 միլիարդ դրամ է հավաքել, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել զոհված զինվորների և սպաների ընտանիքներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
07:50 15-10-2024
20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ»
1138 դիտում
09:08 09-11-2022
ԱԺ բուֆետի ճաշասեղանների գնման համար ծախսվել է 5 մլն դրամ, շինաշխատանքների համար՝ շուրջ 7 մլն դրամ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը