1294 դիտում
13:59 13-11-2020
«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար
Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար: Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ տեղադրելով Rolling Stone-ի հրապարակումն այդ մասին:
Խումբը 15 տարվա դադարից հետո վերջերս երկու նոր երգ էր թողարկել՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz» խորագրերով՝ հումանիտար ճգնաժամի, Արցախում Ադրբեջանի վայրագրությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այսպիսով, խումբը հասույթն ուղղել է Արցախին աջակցելուն:
«Մենք երախտապարտ ենք Արցախի ժողովրդի համար մեր արշավին ձեր անհավատալի աջակցության, մեզ օգնելու համար, որ 600 հազար դոլար նվիրաբերենք Հայաստան համահայկական հիմնադրամին: Ձեր շնորհիվ մենք կկարողանանք օգնել տեղահանված երիտասարդ և ծեր քաղաքացիական անձանց, որոնք տուժել են Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական սարսափելի հանցագործություններից»,- նշված է խմբի խոսքում:
Նմանատիպ նյութեր
1881 դիտում
16:44 06-12-2020
System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար
Այս բաժնից
562 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
571 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
772 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր