211652_close_icon
views-count1540 դիտում article-date 16:34 16-11-2020

Պուտինը Մայա Սանդուին շնորհավորել է Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մայա Սանդուին շնորհավորել է Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, գրում է regnum.ru-ն։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սանդուին Մոլդովայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հուսով եմ՝ ձեր գործունեությունը երկրի ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների կառուցողական զարգացմանը։ Սա, անկասկած, կհամապատասխանի Ռուսաստանի ու Մոլդովայի ժողովուրդների բուն շահերին», - ընդգծել է ՌԴ նախագահը հեռագրում՝ նորընտիր նախագահին մաղթելով նաև հաջողություն, քաջառողջություն և բարեկեցություն։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/16/1170827/]Հիշեցնենք[/url], որ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի 100% արձանագրությունների մշակումից հետո հայտարարել է հաղթողի անունը: Հաղթել է Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն՝ հավաքելով ձայների 57,75%-ը, մինչդեռ գործող նախագահ Իգոր Դոդոնը ստացել է 42,25%:

Նմանատիպ նյութեր