211652_close_icon
views-count645 դիտում article-date 15:55 17-11-2020

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն շոտլանդացի մրցավարները

Նոյեմբերի 18-ին` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Խաղը կսպասարկի շոտլանդացի մրցավարներից կազմված բրիգադը` Բոբի Մադենի գլխավորությամբ: Նրան կօգնեն Դեվիդ Ռումը և Գրեմ Ստյուարդը: Չորրորդ պաշտոնյան է Դոնալդ Ռոբերտսոնը:

Նմանատիպ նյութեր