211652_close_icon
views-count1925 դիտում article-date 10:39 19-11-2020

Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական. ՌԴ ՊՆ

Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական: Այս մասին [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12325480@egNews]գրում է[/url] ՌԴ պաշտպանության նախարարությունը: «2020 թվականի նոյեմբերի տասնութին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 936 փախստական: Ս.թ. նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաք է արդեն վերադարձել ավելի քան 2600 բնակիչ, որոնք նախկինում լքել են իրենց տները», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: Նշվում է, որ փախստականներին տեղափոխող ավտոբուսների անվտանգ երթևեկությունը շփման գծում ապահովում են ռուս զինծառայողները:

Նմանատիպ նյութեր