4117 դիտում
11:49 19-11-2020
Իլոն Մասկը ներառվել է աշխարհում ամենահարուստ մարդկանց եռյակում. Bloomberg
Ամերիկայն Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, ձեռնարկատեր Իլոն Մասկը [url=https://www.bloombergquint.com/onweb/musk-guns-for-gates-s-no-2-wealth-ranking-with-tesla-on-a-tear]Bloomberg[/url] գործակալության՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նախօրեին բարելավել է դիրքերը՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում և առաջ անցնելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից:
Գործակալությունը մանրամասնում է, որ Tesla-ի արժեթղթերը չորեքշաբթի թանկացել են 10%-ով՝ դրանով Մասկի ունեցվածքը ավելացնելով 10.2 միլիարդ դոլարով: Այս պահին, գործակալության փոխանցմամբ, ձեռնարկատիրոջ ընդհանուր ունեցվածքը կազմում է 120 միլիարդ դոլար: Ցուցակի չորրորդ տեղը 103 միլիարդ դոլարով զբաղեցնում է Մարկ Ցուկերբերգը, հինգերորդ տեղում LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ֆրանսիական ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բերնար Առնոն է:
Այսպիսով՝ 49-ամյա Մասկը իր կարողությամբ զիջում է միայն ամերիկացի երկու գործարարի: Bloomberg-ի ցուցակի երկրորդ տեղում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է (128 միլիարդ դոլար), իսկ առաջատարն արդեն երրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 183 միլիարդ դոլար:
Նմանատիպ նյութեր
4729 դիտում
10:43 08-01-2021
Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը
1321 դիտում
17:48 30-12-2023
Մասկը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը
4744 դիտում
20:29 07-01-2019
Իլոն Մասկը հայտարարել է Շանհայում Tesla ավտոգործարանի շինարարության մասին
Այս բաժնից
2404 դիտում
13:08 24-09-2024
OVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում