42037 դիտում
15:45 19-11-2020
Ես եկա, տեսա՝ Աննա Հակոբյանը նստած է, կողքն էլ՝ Սամվել Բաբայանը. Մովսես Հակոբյանը՝ հայտնի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Armlur.am
Ես որևէ մեկի գնահատականը չեմ տա, դրա իրավունքը չունեմ: Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արտահայտվեց, երբ խոսք գնաց Շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կամ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին: Գրում է [url=https://armlur.am/1064219/?fbclid=IwAR3rpPbV5q2mB79n3rNjqcgmIcnvU8i0h1RpBLfrCYU4hLIYqScptCBj-XA]ArmLur.am[/url]-ը։
Նա խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ կապված միջադեպի մասին: « Քանի որ արգելված է եղել կողմնակի անձանց մուտռքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու, իջել եմ տեսել, նստած է տիկին Աննան եւ կողքը կանգնած է Սամվել Բաբայանը, բարևել եմ, նստել: Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ բանի չէր խառնվում: Երբ ավարտվեց, ես մոտիկացա, խնդրեցի, որ այլևս այդպիսի տեսարշան բաներ չի լինելու եւ նպատակահարմար է, որ դուք գնաք, նա էլ ասաց՝ լավ: Իմ գործառույթն է եղել չեղոքացնել ոչ զինվորական անձանց մուտքը տեղամասեր: Հաջորդ իմ գործառույթն այն էր, որ երբ հրամանատարն աշխատում էր 24 ժամ, անընդհատ, դա դժոխք էր, եւ պետք է հրամանատարը հանգստանա եւ ես կողքն էի լինում: Առաջին օրվանից ամեն ինչ արել եմ, որ այնտեղ մարդ չմտնի, ամբողջությամբ չի հաջողվել: Ընդ որում, երկրի ղեկավարը հինգերորդ օրը զանգել է բանակի հրամանատարին, դա առաջին զանգն է եղել: Ես Արայիկ Հարությունյանին հարցրել եմ, եթե ես քեզ խանգարում եմ, ես գնամ, դրանից հետո եկել եմ Երևան»,- նշում է նա:
Տեսանյութը՝ [url=https://armlur.am/1064219/?fbclid=IwAR3rpPbV5q2mB79n3rNjqcgmIcnvU8i0h1RpBLfrCYU4hLIYqScptCBj-XA]ArmLur.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4402 դիտում
14:39 27-02-2017
Զլաթան Իբրահիմովիչ. Եկա, տեսա, հաղթեցի
8669 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1660 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր