3704 դիտում
23:42 20-11-2020
Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը
Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
ՌԴ ՊՆ նախարարի խոսքով ՝ ընդհանուր առմամբ ինքնաթիռներով կատարվել է 250 չվերթ, տեղափոխվել է 1 960 մարդ և 552 միավոր տեխնիկա, տեղակայվել է 23 դիտակետ: «Խաղաղապահ առաքելության ղեկավարման համար կառավարման համակարգ է ստեղծվել, որը թույլ է տալիս օպերատիվ արձագանքել իրադրության փոփոխությանը», - ասել է Շոյգուն: ՌԴ ՊՆ նախարարը հայտնել է, որ Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղի տարածքը գտնվում են ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության ներքո, միջանցքի տարածքն ու մինչև Ստեփանակերտ ձգվող 28 կմ ճանապարհահատվածը լիովին մաքրված են պայթունավտանգ առարկաներից և ջարդված տեխնիկայից:
Շոյգուն նշել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ապահովվել է 4 436 մարդու անվտանգ վերադարձը Ստեփանակերտ:
«Նոյեմբերի 17-ից բացվել է քաղաքացիական տրանսպորտի անվտանգ երթևեկությունը», - եզրափակել է նախարարը:
Նմանատիպ նյութեր
7995 դիտում
16:45 08-04-2016
Հնարավոր է Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը. Ա. Լուկաշևիչ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան