211652_close_icon
views-count29072 դիտում article-date 12:26 22-11-2020

Արմավիր քաղաքում 56–ամյա վարորդը Lexus-ով բախվել է մի քանի ավտոմեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 21:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Ս.-ն Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 3 հասցեի դիմաց իր վարած Lexus GX մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին կայանված, Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Արթուր Բ.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային, որից հետո վրաերթի ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Համբարձում Կ.-ին, իսկ հետո բախվել ճամփեզրին կայանված Արմավիր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սահակ Մ.-ին պատկանող NIssan մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր