211652_close_icon
views-count2406 դիտում article-date 18:02 23-11-2020

Անհետ կորած զինծառայողների ծնողները Պաշտպանության նախարարության դիմաց են հավաքվել. նրանք պահանջում են տեղեկություն տրամադրել իրենց երեխաների մասին․ Ուղիղ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/23/live/3450268]Tert.am[/url]-ը գրում է. Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողները Պաշտպանության նախարարության դիմաց են հավաքվել, նրանք պահանջում են տեղեկություն տրամադրել իրենց երեխաների մասին: Զինծառայողների հարազատներին հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Սարգսյանը: Նաիրի Սարգսյանը նշեց, որ այսօր ժամը երկուսին վարչապետի մոտ անհետ կորած զինծառայողների հարցով ընդլայնված կազմով խորհրդակցություն է եղել, որոշում է կայացվել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհետ կորած զինծառայողների հարցերով և ծնողներին տրվի իրենց պատասխանները: Նա վստահեցրեց, որ Կարմիր խաչի և Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ կատարվում են աշխատանքներ: «Վարչապետն ինձ հանձնարարել է հանդիպում կազմակերպել իր հետ, այդ նպատակով եմ եկել, որ ցուցակագրեմ, վերցնեմ կոնտակտները և այս շաբաթ վարչապետի հետ հանդիպում նախաձեռնել: Հանդիպումը կլինի մի քանի օրերի ընթացքում, քանի որ հարազատների թիվը մեծ է, պետք է ցուցակագրենք, որ վարչապետի հետ հանդիպեն»,- ասաց Նաիրի Սարգսյանը: Ծնողները դժգոհեցին՝ նշելով, որ շուրջ 50 օր բողոքում են, որ իրենց երեխաներից տեղեկություն չունեն և հիմա են միայն որոշել հանձնաժողով ստեղծել։ «Պետք է գործընթացը լիներ ավելի շուտ, հիմա ժողովուրդը, եթե վարչապետի հետ հանդիպի, ի՞նչ են խոսելու նրա հետ: Գնացել ենք Ղարաբաղից տվյալներ ենք հավաքել, տվել ենք նախարարություն, մենք ենք տեղեկություն տրամադրել: Մոտ օրերին ահագին երեխաներ գերեվարվել են, 8-10 ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանում շատ-շատ ժողովուրդ է կորել և մինչը 16-ը մեկը չի հետաքրքրվել՝ այդ երեխեքը վիրավո՞ր են, թե զոհվել են, իսկ հիմա, երբ ասում են 30-40 կմ խորքում են մնացել չենք կարող գտնել նրանց: Պահանջում ենք, որ հանդիպմանը ներկա լինի պաշտպանության նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը և վարչապետը»,- նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը: Նաիրի Սարգսյանը ծնողների պահանջով Պաշտպանության նախարարություն է մտել, որպեսզի հանդիպում կազմակերպի ծնողների և նախարարի հետ: [b]17։56[/b] Մենք այստեղից այսօր չենք գնալու, թող չգցեն վաղվա վրա, թող հենց հիմա գան, մեր էրեխեքը բաց երկնքի տակ են, ինչի՞ իրենք մի գիշեր էլ հանգիստ քնեն: Այս մասին ՊՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը: «Մենք լսեցինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հիմա պիտի հանդիպում լինի: Մենք չենք ուզում մի օր էլ հետաձգել: Իմ երեխաներից մեկն անտառում սոված, անտեր-անտիրական արդեն 1 ամիս պառկած է, իմ երեխայի հետ 12 հոգի կան հիմա, բոլորը սպասում են: Զանգ էլ է եղել ամսի 16-ին, այնպես չէ, որ էդ երեխեքը մահացել են, ու չեն գնում հետևներից, ուղղակի գնացող չկա: Թող հանդիպեն, կասեմ տեղը, տվյալներ կան, որ գնան ուղղակի բերեն»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/23/live/3450268]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր