211652_close_icon
views-count1788 դիտում article-date 12:48 24-11-2020

Շարքային Արկադի Վերդյանը, դրսևորելով անձնական արիություն, հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Փոխգնդապետ Արմեն Վալերիի Բալայանը մարտական գործողությունների ամբողջ ընթացքում հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, անմիջականորեն մասնակցել դիրքերից մեկի պաշտպանությանը, խմբի կազմով իրականացրել հետախուզություն, և մարտ վարելով ոչնչացրել թշնամու մեկ տանկ, մեկ զրահափոխադրիչ ու մեկ հետևակի մարտական մեքենա: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն՝ ներկայացնելով հերոսական դրվագներ: «Շարքային Արկադի Կարոյի Վերդյանը դրսևորելով անձնական արիություն, հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին: Մարտկոցի կազմով հակառակորդի կրակային խոցումն իրականացնելիս, աչքի են ընկել սերժանտներ Գոռ Պատվականի Ղազարյանը, Սահակ Մարատի Սարգսյանը, Սուրեն Նորայրի Արզումանյանը, շարքայիններ Գարիկ Թաթոսի Նաջարյանը, Գուրգեն Գենայի Անտոնյանը: Նույն գործողության ընթացքում կայուն և անխափան կապը ապահովել է սերժանտ Գագիկ Արմենի Սարգսյանը: Հյուսիսային ուղղությամբ մղված ծանր մարտերի ժամանակ, հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ իրականացված գործողություններում բացառիկ խիզախություն են դրսևորել կրտսեր սերժանտ Արամ Վարդանի Դանիելյանը, շարքայիններ Էդգար Կարենի Քոչարյանը, Նարեկ Աշոտի Նիկողոսյանը, Գոռ Գագիկի Աթայանը, Մաքսիմ Ռոբերտի Վարդանյանը, Հովիկ Վահեի Ոսկանյանը, Էդգար Մամեյի Մուրադյանը, Միքայել Կամոյի Հարությունյանը, Արսեն Ռոմիկի Հովսեփյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Վարդանի Հակոբյանը»,- հայտնում է ՊԲ-ն:

Նմանատիպ նյութեր