211652_close_icon
views-count2755 դիտում article-date 13:51 24-11-2020

Հնդկաստանը փորձարկել է «Բրամոս» գերձայնային թևավոր հրթիռի վերգետնյա տարբերակը

Հնդկաստանը նոյեմբերի 24-ին Անդամանյան և Նիկոբարյան կղզիների տարածքից անցկացրել և «Բրամոս» գերձայնային թևավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը: Հաղորդում է [url=https://timesofindia.indiatimes.com/india/india-kicks-off-multiple-live-tests-of-brahmos-supersonic-cruise-missile/articleshow/79380572.cms]Times of India[/url] հրատարակությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը: «Հնդկաստանն այսօր անցկացրել է «Բրամոս» գերձայնային թևավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը՝ Անդամանյան և Նիկոբարյան կղզիների տարածքից: Հրթիռի նշանակետը գտնվում է ուրիշ կղզում»,- հայտնել է հրատարակության զրուցակիցը: Նա նշել է, որ «Բրամոս» հրթիռի հարվածի հեռավորությունն այժմ ավելացել է մինչև ավելի քան 400 կիլոմետր: Նշվում է, որ այս շաբաթ Հնդկաստանի բանակը պլանավորում է անցկացնել «Բրամոս» հրթիռի արձակում նավից կամ ինքնաթիռից: Ռուս-հնդկական «ԲրաՄոս» ձեռնարկությունը ստեղծվել է 1998 թվականին և անվանվել է Բրահմափութրա գետի և Մոսկվայի պատվին: Արտադրում է համանուն թևավոր հրթիռներ, ինչպես նաև արձակման կայանքներ, հրթիռների կառավարման համակարգեր, սարքավորում է պահեստարաններ, պատասխանատու է անձնակազմերի ուսուցման, հրթիռների վերանորոգման և արդիականացման համար:

Նմանատիպ նյութեր