211652_close_icon
views-count4353 դիտում article-date 11:44 25-11-2020

Նշված է 121 համայնք, բայց իրականում Ադրբեջանին 181 գյուղ և քաղաք է անցնում. «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյան

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոյեմբերի 21-ին կառավարության որոշումը դուրս եկավ, ըստ որի` նշվում էր Ադրբեջանի օկուպացված կամ խաղաղ ճանապարհով Ադրբեջանին հանձնվող հայկական բնակավայրերի ցանկը: Այս որոշման խնդիրներն են. 1. Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ եւ քաղաք է անցնում Ադրբեջանին: Կառավարության որոշման մեջ նշված են խոշորացված համայնքների անունները, ինչի հետեւանքով 51 գյուղի անուն չի նշվել: Նկարում տեղադրած քարտեզում որոշումում չնշված գյուղերը, որոնք անցնելու են Ադրբեջանին, դեղինով են ներկված: 181 գյուղ ու քաղաք անցնում է Ադրբեջանին: Համեմատության համար ու աղետի մասշտաբը պատկերացնելու համար ասեմ, որ ՀՀ-ն մոտ 950 գյուղ ունի: Ճիշտ է, Արցախի գյուղերի մի մասը շատ փոքր են, բայց ամեն դեպքում, 181 բնակավայր, որոնց մի մասն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են, մյուս մասն էլ շուտով կհանձնվի Ադրբեջանին: 2. Կառավարության որոշումում սխալ է ձեւակերպված. ոչ թե բնակավայրերը անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, այլ Ադրբեջանը ռազմական օկուպացիա է նախաձեռնել եւ ռազմական ճանապարհով գրավել....: Իրավական ճիշտ ձեւակերպումները շատ կարեւոր են, հատկապես հետագա պայքարի համատեքստում: 3. Կառավարության որոշումում կա Չարեկթարի ու Ակնաբերդի անունը, որոնք չեն տեղավորվում որոշման տրամաբանությունում: Օրինակ, Ակնաբերդը չգիտես ինչու ժամանակին միացվել է Շահումյանի շրջանին, բայց ԼՂԻՄ-ի կազմում եղել է Մրտակերտի շրջանում (Ակնաբերդի դիրքը տեսե՛ք կից քարտեզում): Ակնաբերդը, եթե հանձնվեց Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանին կանցնի ողջ Սարսանդի ջրամբարը, իր հարակից գյուղերով: Ադրբեջանին հանձնվում են տարածքներ՝ ելնելով ԼՂԻՄ քարտեզի տրամաբանությունից, պլյուս Հադրութն ու Շուշին, այդ դեպքում ինչո՞ւ է հանձնվում ԼՂԻՄ-ի Մարակերտի շրջանի Ակնաբերդ գյուղը: Էս պահին դիրքերի վերադասավորում է ընթանում, ինչի հիման վրա ընթանալու է հաջորդ պատերազմը: Դրա համար Ադրբեջանը, օգտվելով ատիթից, որ հայկական կողմում խառնաշփոթ է, ԱԳՆ-ն, բանակը խառն են, ամեն գնով փորձելու է մի բլուր, մի դաշտ, մի գյուղ ավել վերցնել: Մի տեղ հաջողվում է, մյուս տեղում չի հաջողվում, բայց պետք է ընդունենք, որ ճակատամարտն է ավարտվել, ոչ թե պատերազմը, հետեւաբար էս պահին շատ կարեւոր է հնարավորինս հարմար բարձրունքներ ու դիրքեր պահել հայկական ազդեցության տակ: Եկեք տարածենք էս իրականությունը, որի մասին չի խոսվում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նոյեմբերի 21 ին կառավարության որոշումը դուրս եկավ, ըստ որի նշվում էր Ադրբեջանի օկուպացված կամ խաղաղ ճանապարհով...

Posted by Վահրամ Միրաքյան on 2020 թ. նոյեմբերի 23, երկուշաբթի

Նմանատիպ նյութեր