211652_close_icon
views-count3774 դիտում article-date 20:08 25-11-2020

Զոհված զինծառայողի մայրը Կառավարության դիմաց հացադուլ է իրականացնում ՝ անհետ կորած և գերեվարված զինծառայողների խնդրի լուծման պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարության դիմաց հացադուլ է իրականացնում 2008 թվականին զոհված զինծառայող՝ Անդրանիկ Հայրապետյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը: [url=https://www.tert.am/am/news/2020/11/25/Kirakosyan-anahit/3452483]Tert.am[/url]-ի հետ զրույցում Անահիտ Կիրակոսյանը նշեց, որ հացադուլ է իրականացնում անհետ կորած և գերեվարված զինծառայողների համար, այդ կերպ Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը հրավիրելով խնդրին: «Բազմաթիվ զինվորներ ունենք, որոնք անհետ կորած կամ գերեվարված են, իմ խնդրանքն է Ռուսասատանի Կառավարությանը, որ շուտափույթ կատարի որոնողական աշխատանքներ և գտնի զինվորներին և գերեվարվածներին: Կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեմ, իսկ Ռուսաստանից ունեմ հույսեր, որ նրանք հաշվի կառնեն իմ խնդրանքը և արագ միջոցներ կձեռնարկեն»,- նշեց նա: Նրա խոսքով՝ հացադուլ է իրականացնելու այնքան ժամանակ, որքան առողջությունը ների: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր