211652_close_icon
views-count861 դիտում article-date 16:50 26-11-2020

«Ոսկե ծիրանը» կցուցադրի Անրի Վեռնոյի «Զինվորը և կովը» ֆիլմը

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսորին: Նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ին Կինոյի տան փոքր կինոսրահում կցուցադրվի հեղինակի «Զինվորը և կովը» կատակերգությունը, որի տևողությունը 118 րոպե է: Այն նկարահանվել է 1959 թվականին: Ֆիլմը պատմում է Չարլզ Բալլայի մասին, որին կյանքը սովորեցրել էր չհուսահատվել որևէ իրավիճակում: Թվում է, թե ոչինչ չէր կարող ավելի վատ լինել, քան գերմանական գերությունը: Դրա համար Չարլզը որոշում է ամեն կերպ գնալ տուն: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը դեռ տարիներ առաջ Շառլ Ազնավուրի հրապարակի աստղային պուրակում տեղադրել է Անրի Վեռնոյի աստղը:

Նմանատիպ նյութեր