2327 դիտում
11:56 28-11-2020
Սոթքի հանքավայրը կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը․ ինչ խնդիրներ կարող են ծագել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սոթքի ոսկու հանքավայրը հայտնի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում եւ ընդմիջումներով մշակվել է մինչեւ 4-րդ դար։ Ըստ ԽՍՀՄ գիտական շրջանակների ներկայացրած տեղեկատվության` ՀԽՍՀ տարածքում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը: Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով: Հայաստանում ամենամեծ ոսկու հանքավայրը հենց Սոթքինն է։ Վերջին անգամ այս հանքավայրի ոսկու պաշարները գնահատվել են 8 տարի առաջ։ Հանքավայրի անձնագրի տվյալներով, այստեղ 133,5 տոննա ոսկի կա։
Սոթքի հանքադաշտում նաեւ ոսկեբեր ցրոններ են հայտնաբերվել։ Հասկանալու համար, թե ինչ ասել է ոսկեբեր ցրոն, մեկ այլ տեղեկություն տանք։ Ցրոնը հայկական հին տոմարի ամիսների 25-րդ օրվա անվանումն է։ Այն նաեւ Ծիր կաթինի օր են համարում։ Նշանակում է՝ ցրված, սփռված, տարածված։ Այսինքն՝ հանքում ոսկուց բացի կան նաեւ ոսկեբեր սփռվածքներ: Բայց ոսկուց բացի այստեղ նաեւ արդյունաբերական նշանակության արծաթ եւ ուղեկից այլ տարրեր կան։ Ըստ մեր երկրաբանական ֆոնդի՝ նաեւ սելեն եւ թելուր։ Իսկ ոսկին, ինչպես մասնագետներն են ասում, գտնվում է բնածին վիճակում՝ տարաչափ հատիկների ձեւով եւ սուլֆիդային միացությունների մեջ՝ ցրված, մանրացված ոսկու ձևերով։ 1976-ից շահագործվում է բաց եւ ստորգետնյա եղանակներով։
Հիմա՝ այս օրերի համար կարեւոր մի բան շեշտենք․ ԽՍՀՄ տարիներին հանքը միշտ շահագործվել է միայն Խորհրդային Հայաստանի կողմից («Հայոսկի» ՊՓԲԸ)։ Մինչդեռ այսօր այս հանքավայրը կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը: Ինչ խնդիրներ կարող են ծագել…»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2062 դիտում
10:17 01-05-2021
Եթե ներդրումներ չլինեն, ապա շղթայական խնդիրներ կարող են ծագել․ «Հայաստանի Հանրապետություն»
904 դիտում
13:39 21-03-2024
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
7278 դիտում
09:40 26-09-2017
Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությունը նոր խնդրի առաջ է կանգնեցրել բնակիչներին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
493 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1645 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
532 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը