211652_close_icon
views-count2496 դիտում article-date 20:51 28-11-2020

«Ռոման» կերկարաձգի Մխիթարյանի պայմանագրի ժամկետը

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը որոշում է ընդունել շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, տեղեկացնում է իտալացի մարզական լրագրող Նիկոլո Սկիրան: Դեկտեմբերին «Ռոմայի» ղեկավարությունը հանդիպում կունենա Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ և կքննարկի պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ մանրամասներ: Ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև 2023 թվականի հունիս: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/117091/]Sport.News.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր