12592 դիտում
22:25 28-11-2020
Հունվարի 1-ից 6 ամսով արգելվելու է թուրքական ապրանքների լայն տեսականու ներմուծումը Հայաստան. Էկոնոմիկայի նախարար
Գործընկերներ, գիտեք, որ հունվարի 1-ից վեց ամսով արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումը, առնվազն վեց ամսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը:
«Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են. hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։
Ես իհարկե չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան։
Ապրանքների մանրամասն ցանկը կարող եք գտնել այստեղ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով և... փող աշխատել»,- գրել է նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3459 դիտում
09:31 04-03-2021
Թուրքիայից՝ Հայաստան. թուրքական ապրանքների ներմուծումը շարունակվում է՝ արգելքը շրջանցելով. «Ժամանակ»
5789 դիտում
13:48 16-10-2020
Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավորապես կարգելվի. Նոր նախագիծ
Այս բաժնից
1927 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)