109083 դիտում
23:03 28-11-2020
Արտառոց դեպք Երևանում. քաղաքացին Նուբարաշենի աղբավայրից 2 տարի շարունակ ժամկետնանց սննդամթերք է հավաքել և վաճառել խանութներին՝ ստանալով խոշոր չափի շահույթ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակչի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ անձը 2018 թվականից մինչև այս տարվա սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում «Նուբարաշեն» աղբավայրից հավաքել է ժամկետնանց սննդամթերք, տեսակավորել և թաքցնելով սննդամթերքի որակական հատկանիշների անպիտանելիության հանգամանքը, մոլորության մեջ է գցել գնորդներին, այն ներկայացնելով տարբեր խանութներից էժան գներով ձեռք բերված տեսականի և առաջարկելով շուկայականից անհամեմատ ցածր գնով, խաբեությամբ վաճառել է նշված սննդամթերքները:
Գ. Շամշյանի տեղեկություններով, պարզվել է նաև, որ քաղաքացու այդ գործունեության արդյունքում շահույթը կազմել է խոշոր չափի գումար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
37757 դիտում
19:00 25-11-2015
Արտառոց դեպք Սեւանի «Հարսնաքար» ռեստորանում. հարսը ստանալով նվերները` հարսնաքրոջ հետ փախուստի է դիմել