211652_close_icon
views-count148075 դիտում article-date 12:14 29-11-2020

Արտակարգ իրավիճակ «Աստղիկ» բժշկական կենտրոնում. ժամանել են մեծ թվով փրկարարներ ու ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում ռումբ է տեղադրված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Մինչև ժամը 07։27-ը փրկարարները, ինժեներասակրավորական խումբը և ոստիկանության կինոլոգիական խումբը «Աստղիկ» ԲԿ-ի 3-րդ մասնաշենքում (3-րդ, 5-րդ և 10-րդ հարկերում) իրականացրել են տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է ահազանգի հեղինակի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր