6920 դիտում
09:49 01-12-2020
Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հետաքրքիր իրադարձություն է արձանագրվել:
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, երբ մի քանի ժամով գտնվում էին Հայաստանում, հասցրել են հանդիպել ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու ՀՀ ռազմական ղեկավարությանը: «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ այդ օրը ուշագրավ զանգ է հնչել ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:
Կառավարությունից Դավիթ Տոնոյանին տեղեկացրել են, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ցանկանում է հանդիպել իրեն: Բնականաբար, համաձայնությունը տրվել է, այդ հանդիպումը կայացել է: Իսկ թե ինչ են խոսել նախկին ու ներկա նախարարները, մեզ այդպես էլ պարզել չհաջողվեց:
Թերևս կարելի է ենթադրել, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարարից հետաքրքրվել է, ի թիվս այլ հարցերի, թե ինչու հրաժարական տվեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4946 դիտում
16:52 20-11-2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստան կայցելեն
2666 դիտում
17:16 07-10-2021
Դավիթ Տոնոյանին և Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումների դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
3194 դիտում
09:13 05-11-2021
Դավիթ Տոնոյանին նվիրած զենքերն ԱԱԾ-ն տարել է փորձաքննության․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
994 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1270 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2557 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ