211652_close_icon
views-count4601 դիտում article-date 17:36 01-12-2020

«ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյանի հարցազրույցը «Լուրերի դաշնային գործակալությանը»

[url=https://www.tert.am/am/news/2020/12/01/kharabakh/3457937?fbclid=IwAR3en0ctrrLF2J64luhM4wLtf48Eez9cJiGFZKU0wp3sZc7HZZoTVPMhR6c&__cf_chl_jschl_tk__=86d8ec7b02ed4b9b51aef4ecc8911fe73a868945-1606829586-0-AWIZ0HGePyHpE3X2VvzTvtVyoJA7Ee4RSpldbJw1yphD7KgVk1gwl3wnlKx-_ff2ZSO8-ceTWYeiGeFvxxwtGVvWqZQzVHsTtC3Wk3XkT0rIJdKmcTz23KfCaoxBW7zQ_E9KMvRfjv7xBKOCs6yh8nc8UybLbX5QPIpx3ZRtTV-T5xLvBDhwb6Ne-AlscqkDbhUsgjQVwFap1MKzZrGmEPXv6y9U0i3FAKqqNBl9VAZMnOG1Nxsg_CbetszqqWP9hHCOQGfMlf6D-I_u9M5DYCUKEBbSyrFw83_zLCfRax_2GyC40XFGnZG1C5r3sTSe8M7iou8iaXF8UDAta10J8TaR8oLt_wei3gw2rkJ_vhPrDNhZ2eI7pxvqXcDjapLKiFVOKKnULcMicBsfZ82CZRJy0dEhcmUDZcEz5e44pOugWjLFkkdvSARghrk60n9Db9war6eVsUjQiZq7cGacv54e5O8U0-lrnj8lLC8pHK-QKOVwKIwILd1yMPsQjf6t2A]Tert.am[/url]-ը գրում է. «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական «Լուրերի դաշնային գործակալությանը»` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմն ու Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը: Վանեցյանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի համար որպես միակ մեղավոր նշել է Նիկոլ Փաշինյանին: «Ո՞վ է մեղավոր: Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է: Եվ, ցավոք, այդ մարդը մինչ հիմա զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Տեղի ունեցածը նրա ոչ պրոֆեսիոնալ լինելու, տարրական անտեղյակության, ինչպես նաև նրա հետևանք է, որ Փաշինյանը չի հասկանում, որ ինքն այլևս սովորական լրագրող չէ, այլ երկրի ղեկավար: Նա 2,5 տարի մեր երկիրը տանում էր դեպի պատերազմ: Մենք բազմիցս զգուշացրել ենք նրան, որ գործի նկատմամբ նման մոտեցումը ողբերգության կհանգեցնի: Ճիշտն ասած, մենք չէինք սպասում, որ ողբերգությունն այս մասշտաբի կլիներ: Մենք ունենք գրեթե 5000 սպանված, գրեթե 10 000 վիրավոր, ավելի քան հազար 1000 անհետ կորած: Եվ պետությունը, ցավոք, ոչինչ չի ձեռնարկում անհետ կորածներին, ինչպես նաև մարտական գոտում մնացած դիակները վերադարձնելու համար»,-ասել է Վանեցյանը: Քաղաքական գործչի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ Հայաստանում այսօր ղեկավարություն չկա: «Նախ, Հայաստանի հանրապետությունը պարզապես ղեկավար չունի: Երկրոդ, այն մարդը, որը ստորագրել է կապիտուլյացիայի ամոթալի ակտը, բարոյական իրավունք չունի պահանջներ ներկայացնել ադրբեջանական կողմին»,-ասել է ԱԱԾ նախկին տնօրենը՝ ընդգծելով, որ դա ասում է մեծ դառնությամբ: Վանեցյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր մեղքերի համար մեղադրում է բոլորին, բացի իրենից, պատասխանատվություն չի ստանձնում: «Հայաստանում կա մեկ մեծ խնդիր, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է: Նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել շատ հարցեր, որոնք առկա են մեր երկրում»,-նշել է Վանեցյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Նմանատիպ նյութեր