5741 դիտում
15:35 03-12-2020
Դուք արդեն անցյալի դավաճաններն ենք, իսկ մենք ուղղելու ենք ու կառուցելու․ Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը Ֆեյսուքի իր էջում գրում է․
«Հայրենիք ու հազարավոր կյանքեր դավաճանաբար խլած կույտը որոշել է որևէ ոլորտում կործանման պրոցեսները կիսատ չթողնել։ Քարուքանդ արված կրթական համակարգը վերջնականապես տրորել է պետք, որ հանկարծ չկարողանա կարճ ժամանակ անց ուշքի գալ։
Օրենքի նախագիծը քողարկիչ հասկացություններից և չերաշխավորված սկզբունքներից զատ հուշում է՝ բարձրագույն կրթությունը որևէ պարագայում օրենքի այս նախագծի կյանքի կոչման դեպքում ռելսների վրա չի դրվի։
Բուհերի չքաղաքականացվածության, բուհերի ինքնավարության, բուհերում կրթամակարդակի և ակադեմիական ազատությունների անվան տակ ստացան բացարձակապես կախյալ բուհական համակարգ, ակադեմիական շատ ցածր շեմով ու ղեկավար կազմի բացակայությամբ։
Բուհն այսօր կաթվածահար վիճակում կարողանում է քիչ թե շատ ապահովել իներցիայով մնացած գործունեության իրականացումը։
Նախապես գրված եզրակացություններով կատարված կեղծ հետազոտություններ, որոնց ամբողջ իմաստը ձեզ նախապես հանձնարարված եզրակացությունը թղթին հանձնել է, ու օրենքի կամ ենթաօրենսդրական կարգավորումների տակ սղացնելը։
Բուհերի կառավարման խորհուրդների համամասնությունն եք անգամ ձեզ անհրաժեշտ պաշտոնների համամասնությամբ շարել՝ լիազոր մարմնի ղեկավարը, գործարարներից, տնտեության ոլորտից և այլն։
Ձեր դեպքում կառավարությունն ու օլիգարխներն ամենուր էին։ Հիմա այդ բացն ուզում եք լրացնել նաև բուհերում։
Տապալել եք անգամ սահմանված ընթացակարգերով բուհերի կառավարման խորհուրդների և ղեկավար մարմինների ընտրության շարունակականության ապահովում։ Նույնիսկ ձեր գրանտակեր դավաճաններն են ընտրվում իրենց դավաճանական հկ-ներում։ Իսկ մեր բուհերի համար, դա էլ եք շատ համարում։
Անցնող որևէ րոպե ու ժամ խմբակը չի ցանկանում անցկացնել առանց մեր երկրին վնասելու։
Ամեն ինչ ցանկանում են թողնել չվերականգնվող փլատակների տեսքով։
Բայց, դուք արդեն անցյալի դավաճաններն ենք, իսկ մենք ուղղելու ենք ու կառուցելու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հայրենիք ու հազարավոր կյանքեր դավաճանաբար խլած կույտը որոշել է որևէ ոլորտում կործանման պրոցեսները կիսատ չթողնել։...
Posted by Karen Avagyan on 2020 թ. դեկտեմբերի 3, հինգշաբթի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին