1813 դիտում
19:04 03-12-2020
ՔԿՀ-ներում կանխվել են թմրամիջոցի փոխանցման դեպքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտու օդային տարածքում նկատել են ոչ շատ բարձր թռչող սուրհանդակ աղավնի, որը կասկած է առաջացրել: Աշխատակիցներին հաջողվել է բռնել աղավնուն, որի մեջքին թելով ամրացված է եղել կպչուն ժապավենով փաթեթ: Զննությամբ փաթեթում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7.9 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, անձնական խուզարկության ենթարկելով տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ա.Հ.-ին, նրա մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են 2 փաթեթ՝ մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.89 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածներով: Նշանակված դատաքիմիական փորձաքննության են ուղարկվել նաև ծխախոտի գլանակները:
Նույն օրը՝ ժամը 14:15-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելովօպերատիվ տվյալները, քաղաքացի Ա.Պ.-ի կողմից կալանավորված անձ Կ.Գ.-ի անվամբ բերված հանձնուքում մեկանգամյա օգտագործման թեյի փաթեթների միջից ևս հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 9.75 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
[b]
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
7166 դիտում
20:48 26-06-2020
Կանխվել է պլաստմասե բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը
2510 դիտում
14:53 09-09-2021
Քրեակատարողական հիմնարկում կանխվել է խոշոր չափի թմրամիջոցի փոխանցման փորձը
1575 դիտում
12:47 18-06-2019
Կանխվել է թմրամիջոցի իրացումը «Վանաձոր» ՔԿՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան