7016 դիտում
13:05 04-12-2020
«Մեր քաղաքացիները այսօր ամուր կանգնած են մեր կողքին». Վիկտոր Ենգիբարյան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․
Փաշինյանը, ինչպես հայտնի է՝ հայտարարել է, որ իր օրակարգում այս պահին հրաժարականի հարց չկա: Իսկ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չի կիսում 17 ուժերի ներկայացուցիչների վստահությունը, որ կա 100 տոկոսանոց կոնսենսուս վարչապետի հրաժարականի շուրջ եւ ճնշման ներքո ի վերջո խորհրդարանը կհասնի Փաշինյանի հրաժարականին:
Խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այդ կապակցությամբ ասաց.
– Հայաստանում կա մեկ հանրային ճնշում եւ դա այն ամենի դեմ է, ինչ կատարվում է այդ 17 ուժերի կողմից: Մեր քաղաքացիները այսօր ամուր կանգնած են մեր կողքին: Իհարկե, մեծ դժբախտություն է տեղի ունեցել մեր երկրում, բայց բոլորը հասկանում են, որ այդ դժբախտությունը չի եղել եւ չէր կարող լինել կախված մեկ հոգու գործողությունների հետ: Ես նկատի ունեմ՝ եղել է բանակ, եղել է դիվանագիտական ապարատ, եղել են տարբեր պետական ինստիտուտներ, ու այդ ամենը կապել մեկ հոգու հետ շատ սխալ է: Այնպես որ հանրությունը այդ ամենը շատ լավ հասկանում է ու գիտակցում, եւ վարչապետի հրաժարականի հանրային պահանջ գոյություն չունի:
[b]– Իսկ ի՞նչ կարծիք ունեք 16 ուժերի թեկնածուի մասին: Վստա՞հ եք, որ Վազգեն Մանուկյանին չի հաջողվի իր շուրջ կոնսոլիդացնել այնպիսի մեծ զանգված, որը կարողանա հասնել Փաշինյանի հրաժարականին:[/b]
– Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի անձին՝ ես այդ մասով որեւէ բան չեմ ասի, մեր քաղաքացիները ունեն լավ հիշողություն եւ Վազգեն Մանուկյանին շատ լավ ճանաչում են: Այո՛, ես վստահ եմ, որ ունեն իրենց աջակիցների որոշակի քանակ, ես չեմ կարող ասել, թե էդ քանակը ինչքան կլինի, բայց դրան վերաբերվել որպես հանրային ճնշում՝ չենք կարող: Շատ ավելի մեծ աջակցություն ունի իշխող քաղաքական ուժը, եւ բնականաբար, որպես իշխող ուժ մենք հանրահավաքներ չենք անցկացնում: Եթե անցկացնենք՝ մարդկանց համար դա ակնհայտ կդառնա:
[b]– Չե՞ք տեսնում վտանգ, որ «Իմ քայլի» ներկայացուցիչները կարող են լքել խմբակցությունը, կողմ լինել վարչապետի հրաժարականին:[/b]
– Ո՛չ, չեմ տեսնում: Ես բացառում եմ: Հաշվի առնելով այն մեծ ցնցումը, որ տեղի է ունեցել մեր երկրում, մի քանի հոգու մանդատ դնելը համարում եմ նորմալ, հատկապես որ մի մասը շատ ավելի վաղ էին այդպիսի որոշում կայացրել, քան պատերազմը կավարտվեր:
Նմանատիպ նյութեր
21024 դիտում
17:35 07-10-2018
Դադարեցնում եմ իմ անդամությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը. Վիկտոր Ենգիբարյան
6242 դիտում
22:13 29-08-2020
Վիկտոր Ենգիբարյան. Իսկ դուք գիտեի՞ք, որ Սևանա լճում արդեն կա diving-ի (ջրասուզման) հնարավորություն
787 դիտում
22:52 15-04-2024
ԵՄ քաղաքացիական առաքելությունը դրական դերակատարություն ունի տարածաշրջանում․ Վիկտոր Ենգիբարյան
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»