2347 դիտում
15:14 04-12-2020
Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը․ Պեսկով
Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այդ տարածքի պատկանելիությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է [url=https://ria.ru/20201204/karabakh-1587656679.html]ria.ru[/url]-ն:
«Այս տարածքի պատկանելիությունը շատ վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով: Այդ ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Իրականում ոչ մի երկիր չի փոխել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե փոխվել է արդյոք Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հայտարարությունից հետո:
«Եվ նախագահ Պուտինն ասել է, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այս մասին»,- հիշեցրել է Կրեմլի խոսնակը:
Նմանատիպ նյութեր
1194 դիտում
16:39 28-03-2022
ՌԴ-ն կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը. Դմիտրի Պեսկով
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
562 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
586 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի