2035 դիտում
23:24 06-12-2020
Արայիկ Մանուկյան. Ողբերգությունն այն է, որ վաղուց աշխարհում բոլոր մարգինալ գաղափարներն ու դրանց կրողները Հայաստանում առաջին պլանում են տասնամյակներով
Հրապարակախոս Արայիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ողբերգությունն էն չի, որ մենք ավելի քիչ ԱԹՍ ունենք, քան Թուրքիան ու Ադրբեջանը։ Կամ նույնիսկ չունենք։
Մենք միշտ էլ ավելի քիչ ենք ունենալու։
Ողբերգությունն էն ա, որ վաղուց աշխարհում բոլոր մարգինալ, լուսանցքային գաղափարներն ու դրանց կրողները Հայաստանում առաջին պլանում են տասնամյակներով։
Հայաստանում, որի հասարակությունն իրեն հազարամյակների մշակույթի ժառանգորդ ա համարում, կրթությունից ա խոսում, եկեղեցիներին ա վերջին հրաժեշտ տալիս ու այդպես շարունակ։
Ու էս Նիկոլի գնալ-չգնալու հետ կապ չունի։ Նիկոլը չգնալու քաղաքական հեռանկար չունի։
Ինքն ա իրեն դրել էդ իրավիճակում։ Ինքն ա նախընտրել ստեղծված այն իրավիճակը, երբ քսան տարի կարգինհաղորդումների «մշակույթի» կրողներն ու սփռողները, կարգինհաղորդումներն ազգային գաղափարախոսություն դարձնողները պահանջում են կարգինհաղորդում ցիտող վարչապետի ու նրա կարգինհաղորդում մարմնավորող քաղաքապետի կառավարության հրաժարականը։
Նիկոլը կարո՞ղ էր չհայտնվել ստեղծված իրավիճակում։ Կարող էր։ Ընտրության համար միշտ էլ պատասխան են տալիս»:
Նմանատիպ նյութեր
1390 դիտում
10:40 08-07-2024
Երևանում տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, դրանց մեծ մասը օրինականացնելու ենք. Տիգրան Ավինյան
3011 դիտում
16:47 19-02-2020
Արցախի երիտասարդ սկսնակ գործարարների գաղափարներն աննկատ չեն մնում
Այս բաժնից
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
718 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն